Չեմ հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել. Ավետիսյանների հարազատ
«Ես մտածում եմ, որ նա այդ ամենը միայնակ չի արել: Նա եղել է Ավետիսյանների տանը, բայց չեմ հավատում, որ միայնակ է այդ ամենն արել», -այսօր Գյումրիի ռուսական ռազմաբազայում Պերմյակովի գործով դատավարությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սպանված Ավետիսյանների ընտանիքից Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Ավետիսյանը:
Նա ասել է, որ ողջունելի է որոշումը, որ Պերմյակովը Ավետիսյանների սպանության գործով կտրամադրվի հայկական կողմին: «Եթե նման որոշում չկայացվեր, չէի պատկերացնում` ինչ կլիներ», -ասաց տիկին Ավետիսյանը: Նա հուզված ասաց, որ մի քանի օր է` տրամադրվել է, որպեսզի կարողանա ներկա գտնվել դատարանի դահլիճում, տեսնել ամբաստանյալին:
«Ուղղակի ինձ հետաքրքիր է տեսնել նրան, հասկանալ` իրո՞ք կարող էր այդքան բանը միայնակ անել: Միթե ինքն է միայնակ արել այդքան բան, մի տեսակ չեմ հավատում: Բայց հնարավոր է` տեսնեմ նրան ու միտքս փոխեմ, չգիտեմ: Ի՞նչ սառնասրտությամբ է նա այդ ամենն արել, ի՞նչ ոխակալությամբ», -նկատեց տիկին Ռիտան:
Նշենք, որ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական Երևանի կայազորային 5-րդ դատարանում լսվում է զինծառայող Վալերի Պերմյակովի գործը` զենքով դասալքության, զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով: Նիստը վարում է դատավոր Ալեքսանդր Շելդյաևը: Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն տեղեկացրել է, որ դատարանում օպերատորները կարող են տեսագրություններ կատարել առաջին 15 րոպեների ընթացքում:
Հարակից հրապարակում`
Պերմյակովը դատարանում է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան