Հարցազրույցներ 22:33 29/09/2015

Հերմինե Նաղդալյան. ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցողը ձգտում էր շրջանցել ԼՂ իշխանություններին

Panorama.am-ի հարցազրույցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ՝ կապված բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի հայտնի հակահայկական զեկույցի հետ։

-Տիկին Նաղդալյան, այսօր ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի օրակարգում էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Ռոբերտ Ուոլտերի հայտարարությունը։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ հայտարարությունը և որն էր զեկուցողի՝ վաղաժամ հայտարարություն անելու նպատակը։

-1 տարի է բրիտանացի  Ուոլտերը աշխատանքներ է կատարում զեկույցը պատրաստելու համար, լավ հասկանալով հանդերձ, որ որքան էլ ցանկանա, չի կարող զեկույցում ներկայացնել միայն ադրբեջանական կողմին հաճելի մտքերն ու դիրքորոշումները։ Զեկույցը միակողմանի լինելու դեպքում խիստ հարցեր է առաջացնելու և զեկույցի լեգետիմությունը ցածր է լինելու։ Չնայած զեկուցողի խորհրդարանական ժամկետն ավարտվել է, իսկ վեհաժողովային ժամկետին ընդամենը 1 ամիս  է մնացել, այնուամենայնիվ, նա աշխատում է ձև գտնել և ներկայացնել զեկույցի թեկուզ նախագիծը, այսինքն գոնե իրենից հետո թողնի իր ժառանգությունը և նաև արդարանա զեկույցի «նախաձեռնողների»  մոտ, որ կատարել է իր հանձնարարությունը։

-Եվ ի՞նչ ներկայացրեց զեկուցողը հանձնաժողովում։

- Ռոբերտ Ուոլտերն այս մեկ տարվա ընթացքում, ինչ նշանակվել է զեկուցող, 2 անգամ փաստահավաք առաքելություն է կատարել Ադրբեջան։ Ըստ կանոնակարգի,  զեկուցողներն իրենց փաստահավաք այցերի մասին պետք է ներկայացնեն տեղեկատվություն։ Եվ այսօր զեկուցողը ներկայացնում էր, թե այցի ընթացքում ինչ է արել և ում հետ է հանդիպել։  Ուոլտերը, որքան էլ չէր ցանկանում ուղղակի կապի մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի հետ, վերջապես դիմել է ԼՂ իշխանություններին՝ այնտեղ ևս փաստահավաք այցով լինելու համար, քանի որ զեկույցի պատրաստման  համար դա պարտադիր է։ Սակայն Ուոլտերը  ձգտում էր շրջանցել և աշխատում էր խուսափել ԼՂ իշխանություններին ուղղակիորեն դիմելուց։ Տեսնելով, որ այլ կերպ չի ստացվում, պարոն Ուոլտերը վերջապես դիմել է ԼՂ իշխանություններին։

-Իսկ Լեռնային Ղարաբաղ զեկուցողի այցը ե՞րբ է նախատեսվում։

-Այցի վերաբերյալ դեռևս որոշակիություն  չկա։ ԼՂՀ իշխանություները պատասխանել են, որ ստացել են նամակը, քննարկում են և կպատասխանեն։ Այսօր ևս զեկուցողը, ընտրողաբար ներկայացնելով տեղեկատվությունը, չնշեց, որ այս մեկ տարվա  ընթացքում ցանկություն չի ունեցել դիմել ԼՂ իշխանություններին։ Հանձնաժողովի նիստի ժամանակ ես և Արմեն Ռուստամյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրցինք այն փաստերին ու  խեղաթյուրումներին, որոնք առկա էին զեկուցողի ելույթում։ Ներկայացրեցինք իրականությունը, ինչը, իհարկե, դուր չեկավ  ադրբեջանամետ պատվիրակներին և Ադրբեջանի ներկայացուցիչներին։

-Ինչպես ասացիք, պարոն Ուոլտերի վեհաժողովում լինելու մանդատի ավարտին մնացել է 1 ամիս, ի՞նչ է լինելու զեկույցի ճակատագիրը, եթե զեկուցողը չհասցնի այն պատրաստել։

- Մենք առիթ ունեցել ենք ասելու  որ, մեր խորին համոզմամբ, այդ զեկույցը վաղուց արդեն պատրաստ է և պատվիրատուներն  իրենք էլ հենց պատրաստել են այն, որի տակ միայն  կդրվի պարոն Ուոլտերի ստորագրությունն ու կներկայացվի։ Այսօր քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը   անհավասարակշիռ  վիճակի մեջ հայտնվելով լեզվի սայթաքում թույլ տվեց՝ ասելով, որ «կա զեկույցը, կա զեկուցողը» և իրենց էլ ոչինչ չի մնացել անելու, սակայն անհասկանալի ձևով իրենց խանգարում են՝ գործն ավարտին հասցնել։

Սակայն որպես կանոն, նման դեպքերում, երբ զեկույցները կիսատ են մնում տարբեր պատճառներով, ինչը հաճախ է տեղի ունենում, նոր զեկուցող է նշանակվում։ Կախված նաև զեկուցողից և այն փաստից, թե զեկույցի պատրաստումը որ փուլում է գտնվում, նոր զեկուցողը որուշում է  փոփոխություններր կատարել զեկույցի եղած նախագծում  և  կամ շարունակել։

Դեռևս ժամանակ կա, և նոյեմբերի 4-ին մենք ունենք ևս մեկ հանձնաժողովի նիստ, որի ժամանակ   զարգացումները  կերևան։

Նշենք, որ բրիտանացի պատգամավորի զեկույցը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»:

Աննա Մկրտչյան, Ստրասբուրգ

 Նախորդող`
Հակահայկական զեկույցի հեղինակ Ուոլթերը ԼՂՀ իշխանություններից Արցախ այցելելու թույլտվություն է խնդրել
Բացառիկ. ՀՀ պատվիրակությունը բոյկոտում է ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը անհամաձայնություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելուն

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցողը փաստահավաք այցով մեկնում է Ադրբեջան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}