Իրավունք 13:44 02/10/2009

ՍՈՒԼԵՅՄԱՆՈՎԱՅԻ ՋԱՆՔԵՐՆ Ի ԴԵՐԵՎ ԵԼԱՆ. ԼՂՀ ՄԻՊ-Ը ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԱՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԼԻԱՐԺԵՔ ԱՆԴԱՄ Է

Չնայած Ադրբեջանի ԱԳՆ իրականացրած ուժեղ հակադարձմանը ԼՂՀ Օմբուդսմանի հաստատությանը օգոստոսի 31-ին շնորհվել է Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի լիարժեք անդամի կարգավիճակ: Ինստիտուտի գործադիր մարմնի բոլոր 11 անդամները միաձայն կողմ են արտահայտվել: Բայց մինչ այդ Ինտիտուտի տնօրենի ղեկավարությամբ պատվիրակություն է պաշտոնական այցով եղել Ստեփանակերտում, նրանք ծանոթացել, տեսել ու գնահատել են ԼՂՀ-ում Օմբուդսմանի հաստատության գործունեությունը, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը: Անդամակցության վերաբերյալ պաշտոնական գրություն հայկական կողմը ստացել է օրերս:

Այսօր Երևանում լրագրողներին այդ ուրախ լուրը հայտնեցին ու շոնրավորեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Նրանք վաղը Երևանից միասին կմեկնեն Իտալիա՝ մասնակցելու ինստիտուտի տարեկան համագումարին:

«Ինստիտուցիանոլ առումով մենք արդեն միջազգային միևնույն հարթակում ենք, որտեղ Ղարաբաղի մի ինստիտուտը իր կոլեգաների հետ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և իհարկե Ադրբեջանի հետ հավասար, նույն կարգավիճակով մասնակցում է դրան»,-ասաց Արմեն Հարությունյանը:

ԼՂՀ Օմբուդսմանի ինստիտուտը ձևավորվեց նախորդ տարի, 2008-ի ապրիլի 16-ին ԼՂՀ ԱԺ-ն ԼՂՀ առաջին օմբուդսման է ընտրել Յուրի Հայրապետյանին: «Այս ինստիտուտը մենք ստեղծել ենք մեզ պարտադրած ռազմական դրության պայմաններում: Այն պայմաններում, երբ գրեթե բոլոր պետությունների օրենքները իրավունք են տալիս վարվել ճիշտ հակառակը, այսինքն թույլ է տալիս սահմանափակել որոշ իրավունքներ և ազատություններ»,-ասաց Յուրի Հայրապետյանը, նշելով, որ այս կարճ ժամանակում կառույցին հաջողվել է քաղաքացիների մոտ ձեռք բերել հարգանք ու վստահություն, միաժամանակ իշխանության բոլոր թևերի հետ փոխհարաբերություններում ձևավորել բարյացակամ և փոխըմբռնման մթնոլորտ:

Նախորդ տարի ԼՂՀ-ում Օմբուդսմանի գրասենյակի ստեղծումից անմիջապես հետո Ադրբեջանի ՄԻՊ Էլմիրա Սուլեյմանովան հանդես էր եկել հայտարարությամբ, թե դա «խայտառակ շոու է, միջազգային հանրությունը չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, չճանաչված են համարվում նաև այստեղ ստեղծված ցանկացած պետական հաստատություններ»:

Panorama.am-ի թղթակիցն այսօր հայկական երկու պետությունների օմբուդսմաններին հիշեցրեց այս հայտարարությունն ու մեկնաբանություն խնդրեց:

«Ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ այդ երկրի այս ինստիտուտի ներկայացուցիչը կամաց-կամաց կսկսի որդեգրել իր գործունեության մեջ այն արժեհամակրգը, որը ուղեցույց է եղել Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի համար, որի անդամն է նաև նա: Այս ինստիտուտին ԼՂՀ օմբուդսմանի հաստատության անդամագրվելու փաստը ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է և վեր է կանգնած ցանկացած քաղաքական, կամ ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից: Ստեղծված պայմաններում մեզ հավանաբար մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին»,-ասաց ՀՀ ՄԻՊը:

Յուրի Հայրապետյանն իր հերթին հիշեցրեց, որ հենց այդ ասուլիսում ադրբեջանցի լրագրողները այդ հայատրարությունից հետ Սուլեյմանովային խորհուրդ են տվել օրինակ վերցնել և սովորել Հայաստանի և Վրաստանի օմբուդսմաններից:

«Ես մեկ-մեկ կիսակատակ ասում եմ, որ այս ինստիտուտին անդամակցության հարցում ամենամեծ օգնությունը ցուցաբերել է Ադրբեջանը, ով դիմել է տարբեր ինստիտուտներին չճանաչելու և չընդունելու այդ ինստիտուտի լեգիտիմությունը»,-պատասխանեց ԼՂՀ օմբուդսմանը:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:24
«Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շարունակում են ուղեկցել...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ հունվարի 10-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօր ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն
Այսօր Վաշինգտոնում  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարնելով Ռոբերտ Ղուկասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում բուռն քննարկումների թեմա է դարձել փաստը, որ Սուրբծննդյան պատարագին Կապանի Սբ Մեսրոպ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ
«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության որը պետք է բնակելի համալիր կառուցի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Տեխնոտուն» ընկերությունը և Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդը ներդրումային ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Հունվարի 14-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 14-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աբովյանի, Արարատի, Թալինի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, որին, ի...
Աղբյուր` Panorama.am
08:05
Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը։ Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը...
Աղբյուր` Panorama.am
00:12
Քարաթափման պատճառով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հունվարի 13-ին, ժամը 21:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան...
Աղբյուր` Panorama.am
00:05
Փարաքարի հրաժարական տված ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նախնական ընտրությունների արդյունքներով առաջատարն է
Փարաքարի խոշորացված համայնքում  նախնական ընտրությունների արդյունքներով՝ 594 ձայնով ընտրվել է Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Նախնական...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
22:43
Գարեգին Երկրորդը գոհունակությամբ անդրադարձել է հայ-չինական պատմական առնչակցություններին
Մայր աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը...
Աղբյուր` Panorama.am
22:11
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր էջում հայտնում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
21:52
Հրդեհ ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է. «Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են...
Աղբյուր` Panorama.am
21:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:53
70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան,  իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էս թրաշով ջահելը արդարադատության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կարող է տա նախարարին. Ոսկան Սարգսյանը՝ նոր նշանակման մասին
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։: Տավուշցի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ից 15-ը  նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: «Ծրագրված են...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}