Իրավունք 14:01 13/05/2010

Ն. Բադալյանը պահանջում է, որ իրեն խոշտանգողները պատժվեն. Ընդդիմությունը ևս շահագրգռված չէ նրա պահանջի կատարմամբ

Հոկտեմբերի 27-ի գործով որպես վկա, ապա մեղադրյալ, 7 ամիս ազատազրկման մեջ գտնված, ապա 2000-ին արդարացված ու 2007-ին ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած Նաիրի Բադալյանն այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ պահանջում է ազատազրկման ընթացքում իրեն խոշտանգումների ենթարկած մարդիկ՝ մոտ 15-20 մարդ, պատասխանատվության ենթարկվեն ու պատժվեն:

Նրա նկատմամաբ խոշտանգումների կիրառման փաստով դեռ 2002-ին քրեական գործ է հարուցվել, ու մինչ օրս, ինչպես Բադալյանին են պատասխանում,  քննություն է իրականացվում: Ն. Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քրեական գործի քննությունը ըստ օրենքի կարող է շարունակվել առավելագունը մեկ ու կես տարի կարող է շարունակվել:

Բադալյանը հայտնեց նաև. «Քննչական մարմնի անգործությունը ու ապօրինի գործողությունները  բողոքարկել եմ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում»:

 Նրա խեսքով դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ ընդունել է, որ  խոշտանգումներ իրականացվել են, բայց այս տարվա մարտի 22-ի որոշմամբ մերժել է հայցվորի բողոքը: Ն. Բադալյանը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան:

Ըստ Ն. Բադալյանի, 2002-ին հարուցված քրեական գործի քննության իրավական ընթացակարգով խիստ շահագրգռված չեն քաղաքական երկու կողմերը՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը:

«Հայաստանում իրավապահ համակարգը իշխանությունը վերածել է իր քաղաքական շահերը սպասարկող մեխանիզմի: Դրա համար այդ կառույցը ջարդելու ցանկություն իշխանությունը չի դրսևորում, որպեսզի կարողանա այդ մահակը օգտագործել հետագայում: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա մարդիկ, ովքեր իմ նկատմամբ կատարել են հանցագործություններ անձնական մակարդակում, այսօր նրանց առաջին շարքերում են, սկսած պրոֆեսիանոլ ոսկրաջարդ, սադիստ Մուշեղ Սաղաթելյանից, նույն Ջհանգիրյանով ու մյուսներով»,-ասաց Բադալյանը:

Նա ընդդիմության պարագայում նշած փաստարկները համարեց մեդալի մի կողմը, ապա ավելացրեց, որ ընդդիմությունը չի կարող բացեիբաց ընդունել, որ Ն. Բադալյանը ճիշտ է, քանի որ դա նրանց համար քաղաքական ինքնասպանության նման մի բան կլիներ:

«Նրանք տասը տարի շարունակ իրենց իշխանափոխության հեռանկարը կապել էին հոկտեմբերի 27-ի հետ, մինչև կատարվեց 2008թ. մարտի մեկը: Նրանք ստիպված կլինեն ընդունել, որ այն քաղաքական պրոցեսները, որ ուղեկցում էին հոկտեմբերի 27-ի նախաքննությանը ու դատաքննությանը, իրավական դաշտից դուրս էին ու քաղաքական նպատակներ են հետապնդել, այսինքն նրանք 27-ի վրա սպեկուլյացիաներ են արել»,-ասաց Ն. Բադալյանը, ընդգծելով, որ այնքան էլ ռեալ չէ, որ Հայաստանում մարդիկ կարողանան ընդունել իրենց սխալն ու ներողություն խնդրել արածի համար:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդարացված Ն. Բադալյանն ինչու է ավելի ուշ քաղաքական ապաստան հայցել ու ստացել ԱՄՆ-ում, ապա Բադալյանն ասաց, որ ամեն օր մամուլում իրեն հոգեբանական ճնշման ենթարկելու բնույթի հրապարակումներ էին զետեղվում, այն մասին, թե Տիգրան Նաղդալյանից հետո սպանվելու են Նաիրի Բադալյանը, Ալեքսան Հարությունյանը, խոսում էին այն մասին, թե  ինչ եղանակով են սպանելու: Բադալյանն ասաց, որ գիշերային զանգեր ու հարձակումներ էլ են եղել: «Մամուլում ազատ քննարկումներ էին, թե ինչ եղանակով Նաիրի Բադալյանին կսպանեն, և դրանց հեղինակները շարքային մարդիկ չէին»,-ասաց Բադալյանը:

Ի դեպ, Բադալյանն ասաց, որ այն մարդիկ, որոնց մեղադրանք է առաջադրվել իրեն խոշտանգումների ենթարկելու փաստով, ոչ միայն այսօր աշխատում են իրավական համակարգում, այլև կոչումները բարձրացրել են, ինչը հակասում է օրենսդրության պահանջներին: «Ոչ միայն աշխատում են, այլև զգալի առաջընթաց են ունեցել»,-ասաց նա` նշելով Մանուկ Միքայելյանի ու Սմբատ Բուլղադարյանի անունները:

Ըստ օրենքի, նրանց պաշտոնավորումը պետք է կասեցվեր, մինչև ապացուցվեր նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի իսկությունը: Նա անհրաժեշտ համարեց, որ Հայաստանում ընդունվի Իլյուստացիայի մասին օրենք, որի համաձայն կհրապարակվեն նախկին գործակալների անունները և կամրագրվի, որ նրանց նկատմամբ համաներում է լինելու, սակայն կարգելվի, որ նրանք պետական պաշտոններ զբաղեցնեն:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}