Հանկարծամահ է եղել «հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտված Հ. Ստեփանյանը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 2010թ. մայիսի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում իր անկողնում հանկարծամահ է եղել 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով` 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿՎ մամուլի ծառայությունը:
Դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն:
Ըստ աղբյուրի, դեպքի մասին իրազեկվել և իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին