Թոմաս Համմարբերգ. ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի
Եվրոպայի խորհրդի խորհրրդարանական վեհաժողովում Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնելու մասին քննարկում չի լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բավական վստահությամբ հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը:
Նա տեղեկացրեց, որ միջազգային ատյաններում կառավարությունների մասին քննարկումներին ինքը մասնակցում է դիտորդի կարգավիճակով ու տեղյակ է, թե այս կամ այն երկրի կառավարությանն ինչ է սպասվում: «Չեմ կարող ասել, որ Հայաստանի մասով դիտարկվում է լուրջ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը», -հավելեց եվրոպացի պաշտոնյան:
Բայց, Համմարբերգի խոսքով, պատժամիջոցներ չկիրառելը չի նշանակում, թե Եվրոպայյի խորհուրդը ուշադրություն չի դարձնի հայաստանյան խնդիրների վրա:
«Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն կխուսափի իր իսկ անդամ պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց: Իրենք նախընտրում են կարծել, որ ճշմարտությունն ասելը ավելի արդյունավետ կարող է լինել», -հավելեց Մարդու իրավունքների հանձնակատարը:
Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը սկսվելու է հունվարի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան