ՊՆ փոխգնդապետը կաշառք է վերցրել զինծառայողին «լավ» զորամաս ուղարկելու համար
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը ՊՆ բարձրաստիճան փոխգնդապետի ձերբակալելու մասին և հավելեց. «Փաստը բացահայտվել է «Ռազմական ոստիկանության և քննչական ծառայության օպերատիվ միջոցառումների շնորհիվ, Պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»:
Մեր տեղեկություններով, փոխգնդապետը, որը մեղադրվում է կաշառք վերցնելու համար, զինվորի հարազատներից գումար է վերցրել զինծառայողին ուսումնական զորամասից այսպես կոչված «լավ» զորամաս ուղարկելու համար:
ՊՆ-ից Panorama.am-ին խոստացել են առաջիկայում նոր տեղեկություններ փոխանցել: