Գյումրու գիշերօթիկի սանուհուն 25-ամյա տղան բռնաբարել է
Գյումրիում մանկապղծության դեպք է գրանցվել. ոստիկանություն դիմած կինը հայտնել է, որ իր աղջկան կիսակառույց շենքերից մեկի բակում բռնաբարել է անծանոթ մի երիտասարդ: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ողջ գիշերվա ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ բռնաբարությունը կատարել է Գյումրիի բնակիչ Վ. Ա. Ղազարյանը /անուն-ազգանունը ոստիկանությունը հայտնում է լրիվությամբ/:
Ըստ աղբյուրի, 25-ամյա Վ. Ղազարյանը ձերբակալվել է:
Երեխան սովորում է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ենթակայությամբ գործող Գյումրու գիշերօթիկ հաստատություններից մեկում, տասը տարեկան է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում