«Սադիստ» սկեսուրն առերեսվել է մեծ հարսի հետ
Մոնիկայի և Մարիամի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը, որը բռնության և խոշտանգումների էր ենթարկել իր տղայի` Դավիթ Զիրոյանի երկու կանանց, կալանավորված է և արդեն առերեսվել է մեծ հարսի` Մոնիկայի հետ: Panorama.am-ի աղբյուրները փոխանցում են, որ գործով իրականացվող քննչական գործողությունների շրջանակներում այսօր պետք է տեղի ունենար նաև սկեսրոջ առերեսումը երկրորդ հարսի` Մարիամի հետ:
Հայկանուշ Միքայելյանը, որը հարսների նկատմամբ իր դաժան վերաբերմունքի և ծեծլու համար, համացանցում որակվեց որպես «սադիստ սկեսուր», Հայաստան է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգից, դեկտեմբերի 12-ին:
Նշենք, որ Մոնիկան և Մարիամը ոստիկանությունում իրենց սկեսրոջ ու նաև նախկին ամուսնու արարքների համար հաղորդում էին տվել դեռ 2010-ի հոկտեմբերի 25-ին: Հարուցված քրեական գործի շրջանակներում սկեսրոջը` Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել առանձնակի դաժանությամբ «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության և ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում:
Հարակից նյութեր. Իսկական տղամարդը չի ծեծում. Ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծված Մարիամը դատախազության առջև էր
Մարիամին դաժանորեն ծեծած սկեսուրը կալանավորվել է և այսօր կտեղափոխվի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա