Մի քանի դատավորներ հայտնվել են փաստի առաջ. հարուցվել է կարգապահական վարույթ
Հայաստանի արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը 7 կարգապահական վարույթ է հարուցել, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով քննարկելու: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Հայաստանի Վճռաբեկ դատարանի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.05.2011թ. ԱԺՈ-277-Ն որոշման կիրառման պրակտիկայի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ քննարկումների արդյունքներով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կատարվեցին համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից 28.12.2011թ. հարուցվել են թվով 7 կարգապահական վարույթներ, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Հայաստանի ն ախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նախագահն առաջարկել էր անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախագահն ընդգծել էր, որ վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական և ոչ խտրական մոտեցման ապահովման կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները