Հայտնի են դարձել պատժված դատավորներից 2-ի անունները
Panorama.am-ին հայտնի են դարձել աշխատանքում թերացած շուրջ 9 դատավորներից երկուսի անունները. նրանք են` Լևոն Բեգլարի Ավետիսյանը, որը 2008 թվականից մինչ այժմ աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և Տիգրան Շահենի Պետրոսյանը, որը 1999 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
Այս և մյուս դատավորները բարեխղճորեն չեն կատարել իրենց գործունեությունը և արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը նախօրեին 7 կարգապահական վարույթ է հարուցել, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:
Դատավորները մասնավորապես, սխալներ են թույլ տվել 2011-ին ԱԺ-ի կողմից հայտարարված համաներման մասին որոշման իրագործման ժամանակ:
Դեկտեմբերի 22-ին Հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Նախագահը հանձնարարել էր ուսումնասիրել համաներման կիրառման արդյունքում ծագած խնդիրները: Այդ կապակցությամբ հանրապետության Նախագահի աշխատակազմի, ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 15 դատապարտյալի նկատմամբ համաներման ակտը չկիրառելը իրավաչափ չի եղել:
Ավելի վաղ Panorama.am-ը փորձել էր Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարից ու Դատավորների միության նախագահ Հրաչ Սարգսյանից ճշտել` որ դատավորներն են հայտնվել այդ ցանկում, բայց չէր հաջողվել: «Գաղտնի է, ես որևէ անուն չեմ կարող հրապարակել», -Panorama.am-ի թղթակցին ասել էր Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ամալյա Հարությունյանը:
Նախորդող հրապարակումներ. Ինչո՞ւ է Վճռաբեկ դատարանը գաղտնի պահում պատժվող դատավորների անունները
15 դատապարտյալի նկատմամբ համաներման ակտը չի կիրառվել. Նախագահի հանձնարարականի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները