Ո՞ւմ միջնորդությունն է պատրաստվում բացահայտել Մարգար Օհանյանը
Պաշտպանական տակտիկայից ելնելով` Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը լրագրողներին հրաժարվեց ասել, թե այդ որ բարձրաստիճան պաշտոնյային իր պաշտպանյալ Օհանյանն այսօրվա դատական նիստում մեղադրեց նախաքննության ընթացքին խառնվելու ու հերթապահ մասից ցուցմունքներ տվողներին «հանելու» մեջ.
«Դատավարության ընթացքում բոլոր մանրամասներն ու բացատրությունները կտրվեն»,- նիստից հետո լրագրողներին ասաց նա:
Հիշեցնենք, որ դիմելով նախագահող դատավորին ու մեղադրող դատախազին Մ.Օհանյանն այսօրվա դատական նիստում նշեց, թե ցանկանում է միայն այդ երկուսին իր կալանավորման հանգամանքները ներկայացնել ու բարձրաձայնել որոշ պաշտոնյաների անուններ (խոսքի մեջ նշեց նաև, որ նաև պատգամավորի մասին է խոսքը), սակայն մերժվեց: Դրանից հետո Մ.Օհանյանը, դիմելով կոնկրետ դատախազին, հորդորեց «ուրիշի կռիվն իր վրա չվերցնել ու իր ղեկավարների հետ անձնական հարաբերությունները դատարանում ավարտական փուլ չհասցնել»:
Մ.Օհանյանի հայտարարությունից ստացվո՞ւմ է, թե կա բարձրաստիճան ինչ-որ մեկը , ում նպատակն է Մ.Վասակյանի պաշտպանյալին պատժելը վարկածը փաստաբանը մերժեց:
Նշեց միայն, որ հայտարարության բուն իմաստի մասին բոլորը կտեղեկանան հետագայում ու հետագայում էլ պարզ կլինի` սպասե՞լ նոր բացահայտումների, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում