Անժելայի «տղամարդու» դատավարությունը դռնփակ էր. Անժելա Սարգսյանը չի ներկայացել դատին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մեկնարկել է որոշ ժամանակ առաջ պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի (առավել հայտնի է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալից) Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արայանի դատավարությունը: Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում կողմերից Անժելա Սարգսյանը չի մասնակցել: Նիստին որպես վկաներ, կանչվել են դերասանուհու գործընկերները:
Կարեն Արայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի տարածել է Անժելա Սարգսյանի և Ղազար Ավետիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող միաժամանակ պոռնկագրական բնույթ ունեցող պատկերները: Արայանը մեղադրվում է ՀՀ Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:
Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նախ զարմացել էր, որ լրագրողներին այդքան հետաքրքրում է այս գործը, այնուհետև հավելեց. «Կենցաղային գործ է, ոչ մի լուրջ բան չկա, չեմ հասկանում, ուրիշ լուրեր, նյութեր չկա՞ն, որ էս գործով եք զբաղվում»:
Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկության համաձայն, դատարանում որպես իրեղեն ապացույց ներկայացվելու է բջջային հեռախոս, էլեկտրոնային կրիչ, ընդամենը 4 փաթեթ:
Կարեն Արայանը կալանավորվել է անցած տարվա հոկտեմբերի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա