Միմյանց փոխարեն քվեարկած պատգամավորների դիմումը ՀՔԾ-ից ուղարկվել է Նիկոյանին
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանի դիմումը ուղարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի քննարկմանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմում էր ուղարկել ՀՔԾ Հանրապետական խմբակցության 4 պատգամավորներին պատասխանատվության կանչելու մասին, քանի որ ըստ նրա, պատգամավորները քվեարկության ժամանակ միմյանց փոխարեն քվեարկելով խախտել էին Հայաստանի օրենսդրությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության պատգամավորներ Արա Բաբլոյանը, Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մելիքյանը և Արեգ Ղուկասյանը քվեարկել էին իրենց մյուս գործընկերների փոխարեն:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մելիքյանը հերքել էր, որ քվեարկել է իր գործընկերների փոխարեն, իսկ Ռ. Թորոսյանի` ՀՔԾ-ին դիմում ուղղելը համարել «իր ճանաչմանն ուղղված քայլ»:
Բոլոր այս նշված պատգամավորները Հանրապետական խմբակցության անդամներ են և նրանց պատժել-չպատժելու հարցը որոշելը ՀՔԾ-ն թողել է նրանց կուսակից, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հայեցողությանը:
Նախորդող լուր. ՀՔԾ-ն դեռ քննարկում է պատգամավորների վարքագծի մասին հաղորդումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան