Գայանե Առուստամյանին ծեծողը համատիրության նախագահ է
Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին ծեծի է ենթարկել Վարդան Վարդանյանը / համատիրության նախագահ/: Այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ավելացնելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀԱԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի 44 շենքի շքամուտքում մի խումբ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին:
16.04.2012 թ. ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել նախաքննության:
Նախորդող հրապարակում`
Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ զրտպարտչական տեղեկություններ բաժանելու հաղորդման վերաբերյալ կատարվում է հետաքննություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում