Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Ոստիկանության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քվեարկության օրը ընտրատեղամասերից մեկում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացնում են,ո ր քրեական գործը հարուցվել է ՀՀ Քր. Օր.-ի 164 հոդվածի 2-րդ կետով (Լրագրողի աշխատանքը խոչընդոտելը): Հայտնի է դարձել նաև բռնություն կատարած անձը: Նախապատրաստվում են նյութեր:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի 12/33 ընտրատեղամասում խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը: «Ես նկարահանում էի ընտրատեղամասը ընդհանուր պլանով, հեռվում ինչ-որ տղաներ էին կանգնած, հավանաբար թաղային հեղինակություններ էին, ովքեր ինչ-որ պահի կադրի մեջ մտան:Նրանցից մեկը մոտեցավ ժպիտը դեմքին, խփեց ձեռքիս, կամերաս գցեց գետնին, հետո, երբ վերցրի մյուս ընկերը խփեց, գցեց կամերաս: Ասում էին՝ ջնջի, ինչ նկարել ես, չիպը տուր և այլն», պատմել էր լրագրողը և նշել, որ իր վրա հոխորտացողի դեմքը երևում է իր կատարած լուսանկարներում:
Ոստիկանությունն իր հերթին տեղեկացրել էր, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը ոստիկանության Էրեբունի բաժնում ահազանգել է, որ 178 դպրոցում գտնվող թիվ 12/32 և 12/33 ընտրատեղամասերում ընտրությունների նկարահանման ժամանակ իրեն մոտեցել է 25 տարեկան սև հագուստով մի երիտասարդ և խոչընդոտել իր լրագրողական աշխատանքները հարվածել ձեռքին, որի արդյունքում «Flip» տեսակի տեսախցիկը ընկել է ձեռքից:
Նաև ասել էին, որ վնասի չափը ճշտվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները