Հադրութում զինծառայող է զոհվել. Ասպարեզ
Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում օրերս զինծառայող է մահացել, տեղեկացնում է Գյումրիում գործող «Ասպարեզ» լրատվամիջոցը: Զինծառայողը, ըստ աղբյուրի, 19-ամյա Արմեն Սարգսի Հարությունյանն է, որը բանակ է զորակոչվել Գյումրիից 2011-ի դեկտեմբերի 28-ին:
Հարազատները լրատվամիջոցին պատմել են, որ զինվորը մահացել է ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով. «Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, եւ Արմենը, փաստորեն զոհվել է այդ նռնակի պայթյունից»:
Զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթղթում (N 206091545818, 18.05.2012) ասվում է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին եւ ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք», ստորագրված է` բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ.: Մահվան պատճառը, ըստ բժշկի նշման, անորոշ է:
Զինծառայողի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա