Ուսումնական պարապմունքի ժամանակ պայթյունից մահացած զինվորի գործով առայժմ ձերբակալվածներ չկան
ԼՂՀ Պաշտպանության բանակի Հադրութի շրջանի զորամասերից մեկում ուսումնավարժական պարապմունքի ժամանակ մարտական ականի պայթյունի հետևանքով մահացած զինծառայող Արմեն Սարգսի Հարությունյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, ըստ պաշտոնական հաղորդագրության, ուսումնական պարապմունքի ժամանակ ականներից մեկը հողի մեջ տեղադրելիս պայթել է, որի հետևանքով շարքային Արմեն Սարգսի Հարությունյանը մահացել էր:
Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգքրի 376-րդ հոդվածի 2-ր մասի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է անզգուշությամբ ծանր հետևանքներ»:
Արմեն Հարությունյանը բանակ էր զորակոչվել Գյումրիի զինկոմիսարիատից:
Հադրութում զինծառայող է զոհվել. Ասպարեզ
Զինծառայողը պարապմունքի ժամանակ մահացել է մարտական ականի պայթյունից. Ինչո՞ւ էր ՊԲ-ն լռել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա