«Աշխատանքային օրենսգիրքը փաստաբանների վրա չի տարածվում, և նրանք ինչ-որ բան են մոգոնում»
Հայաստանի Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ զգուշացրել են Վճռաբեկ դատարանի դատավորներին, որ հունիսի 11-ին իրենք հայտարարում են մեկօրյա գործադուլ: Այդ օրը փաստաբանները լրագրողների ներկայությամբ ներկայացնելու են իրենց պահանջները:
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով փաստաբանների գործադուլի վերաբերյալ հարցին, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ փաստաբանները գործադուլ չեն անում, քանի որ աշխատանքային օրենսգիրքը փաստաբանների վրա չի տարածվում, հետևաբար, դա գործադուլ չի: «Ինչ-որ մի բան են մոգոնել», - ասաց նա:
Այդուհանդերձ, Հ. Թովմասյանը նշեց՝ լավ է, որ փաստաբանները կարողանում են իրենց խնդիրները բարձրացնել: «Խնդրի էությունը կայանում է հետևյալում՝ Վճռաբեկ դատարանը գործերը վարույթ ընդունելով ունի՞ միասնական պրակտիկա, թե ոչ, արդյոք դատարանի ընդունած որոշումները պետք է ձայնագրվեն և մատչելի դառնան, որպեսզի պարզվի` այստեղ կամայականություն կա՞, թե չկա»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հանձնարարել է ուսումնասիրել պրակտիկան և եթե անհրաժեշտություն լինի, ապա օրենքներում համապատասխան փոփոխություններ կկատարվեն:
Հ.Թովմասյանը նշեց նաև, որ այդ բարեփոխումների արդյունքում պետք է հասնել նրան, որ Առաջին ատյանում լուծվեն բոլոր խնդիրները: «Փաստաբանների կողմից Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններ գնալը ինքնպատակ չպետք է լինի և ավելորդ չպետք է ծանրաբեռնվեն մյուս դատական ատյանները»,- ասաց նա:
Նախորդող՝ «Փաստաբանական համայնքի ուժը. 250-ից ավելի փաստաբան միացել է Վճռաբեկ դատարանի դեմ պայքարին»
«Փաստաբանները վճռական են. Նրանք հնարավոր է դատավորների դեմ հայտարարություն տան ՀՔԾ-ին»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան