Իրավունք 15:33 12/06/2012

Փաստաբանների բողոքը քաղաքական բնույթ ունի. Վճռաբեկ դատարանի պատասխանը

Փաստաբանների պալատի փաստաբանների ակցիան քաղաքական բնույթ է կրում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Սերգեյ Մարաբյանը` անդրադառնալով փաստաբանական համայնքի ակտիվացմանն ու նախօրեին 540-ից ավել փաստաբանների հայտարարած գործադուլին:

«Մասնագիտական առումով ներկայացված հայտարարությունները իրավական ոլորտից դուրս են և կրում են քաղաքական բնույթ: Նրանք ընդամենը ըմբոստանում են, ինչը իշխանության վրա առանց փաստերի ցեխ շպրտելու է նման: Ես կուզենամ, որ իրենք իրենց իրական շարժառիթը ներկայացնեն, որովհետև այն, ինչ նրանք նշում են, անորոշ է: Նրանք չեն կարող գործադուլ անել դատարանի հետ, ինչպես ասենք, իրենց գործատուի, որովհետև գտնվում են դատարանի հետ այլ հարաբերություների մեջ: Անունը պետք է դնեին գործադուլի փոխարեն բողոքի ակցիա, ինչը արդեն խոսում է նրանց մասնագիտական խորության մասին: Այս ակցիան միտված է նրան, որ Վճռաբեկ դատարանը թողնի որակական կողմը, անցնի քանակական կողմին»,-հավելեց Վճռաբեկ դատարանի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փաստաբանների հանձնախմբի անդամ Արա Զոհրաբյանը մեկ առ մեկ շարադրել էր Վճռաբեկ դատարանից փաստաբանների պահանջը և բացատրել, որ իրենց նպատակը մեկն է` պահանջել, որ Վճռաբեկ դատարանը գործի իրավական նորմերին, օրենքներին համապատասխան:

Մարաբյանն ասաց, որ փաստաբանների ակցիայի նպատակն է, որ փաստաբանները իրենց պաշտպանյալների մոտ այնպիսի տպավորություն թողնեն, որ իրենք գործել են օրենքին համապատասխան:

Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը կասկածներ ունի, որ գործադուլ-դատադուլին միացել են 540 և ավելի փաստաբաններ: «Թիվն ապացուցված չէ», -նկատեց նա:

«Վճռաբեկ դատարան բողոք գրելու արժեքը որոշում է փաստաբանը, քանի որ նա համարվում է գործարար: Բողոքի արժեքը տատանվում է 500-10 հազար դոլարի սահմանում, գումարը կախված է գործից: Վստահորդը նախապես է վճարում, և երբ որ դատարանը գրում է, որ բողոքը չես հիմնավորել, նա փաստաբանից պահանջում է` գումարս վերադարձրու»,-բացատրեց նա:

Անդրադառնալով փաստաբանների բողոքի այն մասին, որի համաձայն քիչ բողոք է ընդունվում Վճռաբեկ դատարանի վարույթ, նա նշեց, որ «դա նորմալ երևույթ է ցանկացած քաղաքակիրթ աշխարհում»: «Վճռաբեկ դատարան բողոք բերող անձը պարտավոր է ոչ միայն ապացուցել, որ կան սխալներ, այլև, որ իր բողոքը արժանի է դատարանում քննության, իսկ դատարանի կողմից նիստի ընթացքում պետք է որոշվի, արդյոք այդ դիմումը պատճառաբանված է: Այն իրականացվում է նիստով, բայց ոչ դատական: Այդ նիստը տեղի է ունենում փակ սենյակում, այն խորհրդակցության նման է, և բնական է, որ չի կարող արձանագրվել, ինչը արդեն իսկ հակասում է խորհրդակցության բնույթին: ՍԴ որոշմամբ, Վճռաբեկ դատարանը պետք է պատճառաբանի իր որոշումները: Բայց ինչպե՞ս, սահմանված չէ: Վճռաբեկ դատարանը սահմանեց իր պրակտիկան, այն է, նա հերքում է բերված ապացույցները, որպես մերժման հիմնավորում»,-պարզաբանեց Մարաբյանը:

Պաշտոնյան պնդում է` փաստաբանների բողոքը որևէ փոփոխություն չի կարող բերել Վճռաբեկ դատարանի գործելաոճի մեջ: «Եթե փաստաբանները շարունակելու են բարևագիր, շնորհակալագիր գրել դատարանին, այն նորից չի ընդունվելու: ՀՀ միջազգային մի կազմակերպություն մոնիթորինգ է արել դատական համակարգի նկատմամբ, քաղաքացիների վստահության վերաբերյալ, և պարզել, որ քաղաքացիների 70 տոկոսը լավ է վերաբերվում դատական համակարգին: Մարդիկ կան, որ ասում են, ես չեմ վստահում, թեև որևէ առնչություն չի ունեցել, եթե չկան փաստեր, ապա դա վերածվում է բամբասանքի»,-հայտարարեց նա:

Նշենք, որ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը այս տարվա սկզբին կառավարությունում ներկայացնելով նախարարության` այս տարվա ընթացքում անելիքը, հայտարարել էր, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը զգալի ցածր է և իրենց խնդիրն է լինելու այս տարվա ընթացքում այն բարձրացնել: «Մենք փորձելու ենք համակարգի նկատմամբ անվստահության բարձր տոկոսը իջեցնել, հասցնելով 40 տոկոսի», -ասել էր նախկին նախարարը:

Եթե այսպես շարունակվի, հացադուլն անխուսափելի կլինի. 540-ից ավելի փաստաբաններ դիմում են գրել Վճռաբեկի նախագահին 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}