Վճռաբեկ դատարանը «հանգիստ է վերաբերվում» փաստաբանների բողոքին. Ա.Մկրտումյան
«Ես շատ հանգիստ եմ վերաբերում փաստաբանների բողոքին»,- այդ մասին Արարատի և Վայոց ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի նորակառույց շենքի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Եղեգնաձորից:
Մեկնաբանելով 500-ից ավելի փաստաբանների գործադուլ-դատադուլը, Մկրտումյանն ասաց նաև, որ ինքը զարմացած է, որ փաստաբանների մեջ կան տաղանդավոր իրավաբաններ և այդ բողոքի մասին իրենք տեղեկանում են մամուլից. «Մինչ օրս Վճռաբեկ դատարան փաստաբանների որևէ հայտարարություն կամ նամակ չի մուտքագրվել: Մենք մամուլից ենք տեղեկացել իրենց բողոքի մասին: Զարմացանք, որովհետև տպավորություն էր, որ այդ հայտարարությունը ոչ թե մուտքագրվում է Վճռաբեկ դատարան, այլ տեղեկանում ենք մամուլից պատահական: Մինչդեռ իրենց հայտարարությունը սկսվում էր այսպես` Վճռաբեկ դատարանի հարգելի դատավորներ»,-նկատեց Արման Մկրտումյանը:
Նա ասաց, որ իրենք «շատ հանգիստ են վերաբերվում երևույթին». «Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում այստեղ, յուրաքանչյուր ոք կարծիք հայտնելու իրավունք ունի ` մեկը կարծիքը հայտնում է բողոք գրելու ձևով, մյուսն էլ …»,- հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահը:
Panorama.am-ի հարցերին Արման Մկրտումյանի պատասխանները կներկայացնենք վաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան