«Հարսնաքար»-ում ծեծկռտուքի գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը
Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում նախօրեին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել Պաշտպանության նախարարության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանը և պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը:
Նրանք այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում. Ավետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ Բայադյանի վիճակը` կայուն ծանր:
Կատարվածի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում