Ինչո՞ւ է դատախազը ոստիկանություն վերադարձրել «Հարսնաքար»-ի գործը
Վերադասության կարգով ուսումնասիրելով նյութերը Դատախազությունը գտել է, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք չեն բերվել բավարար հիմքեր, որոնք թույլ կտան ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի սահմանված կարգով փոխել քննչական ենթակայությունը և ուղարկել Պաշտպանության նախարարություն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը` պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ է գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Հարսնաքար»-ի գործը հետ ուղարկվել ոստիկանություն:
«Այդ պատճառով էլ որոշվել է գործը վերադարձնել է ոստիկանություն», -փոխանցեց Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ, ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»:
Գործի նախաքննությունը կվարի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում