Կարճ ժամկետում անձնագիր տրամադրելու վճարովի ծառայությունը ժամանակավորապես դադարեցված է
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասը (Պայմանագրի ազատությունը), ժամանակավորապես դադարեցնում է կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ վճարովի ծառայության դադարեցմանը պատճառները զուտ տեխնիկական են և շուտով կվերականգնվի:
Նշենք, որ կարճ ժամկետում, այսինքն մեկ կամ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունները վճարովի են`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 60.000
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը արժե 50 000
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրվա ընթացքում արժե 40 000
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում արժե 20 000
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը արժե 10 000
Քոչարյանը տեղեկացրեց, որ սահմանված կարգով, 7 աշխատանքային օրվա ընթացքում այժմ անձնագրեր տրամադրվում են և պետք չէ խուճապի մատնվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա