Իրավունք 19:40 21/06/2012

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքն անձամբ է մասնակցելու դատաիրավական բարեփոխումների իրականացման բոլոր փուլերին

Դատաիրավական բարեփոխումների մասին 2012-2016 թվականների քառամյա ծրագիրը, որն այսօր քննարկվել է Հայաստանի նախագահի ղեկավարությամբ տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումներին վերաբերող խորհրդակցության ժամանակ, շատ հեռահար նպատակներ է հետապնդում: Այդ մասին այսօր խորհրդակցությունից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Դատաիրավական բարեփոխումների այս փուլում, ի տարբերություն առաջին փուլի, ավելի ընդգրկուն խնդիրներ են լուծվելու: «Եթե մենք դատաիրավական բարեփոխումները նախկինում հասկացել ենք բացառապես դատարաններ, դատարանակազմություն կամ դատավարական օրենսգրքեր, ապա այս անգամ դրանց ավելացել է ամբողջ նյութական իրավունքի բազան` քրեական, քաղաքացիական, վարչական իրավխախտումների մասին օրենսգիրք և սրան հավելվում է փաստաբանություն, դատախազություն քրեակատարողական ծառայություն, նոտարիատ, ԶԱԳՍ և անգամ իրավաբանական կրթություն: Մատնանշվում են այն իրական խնդիրները, որոնք այս ժամանակամիջոցում պետք է կատարվեն», -հստակեցրեց նախարար Թովմասյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:

Ըստ նախագահի լրատվական ծառայությունից ստացված պաշտոնական հաղորդագրության, խորհրդակցության ժամանակ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ինչպես նախկինում է առիթ ունեցել ասելու, դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը մշտապես լինելու է իր անմիջական ուշադրության ներքո, և ինքն անձամբ է մասնակցելու դրա իրականացման բոլոր փուլերին: Սերժ Սարգսյանի խոսքով, խորհրդակցության բոլոր մասնակիցները և նրանց ղեկավարած համակարգերի աշխատակիցները պետք է հասկանան, որ բարեփոխումը միայն դատական կամ իրավական համակարգի խնդիր չէ, այլ՝ պետական բոլոր կառույցների աշխատանքները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու խնդիր:

Օրակարգի հարցերի շրջանակում խորհրդակցության մասնակիցներն իրենց տեսակետները, դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ՀՀ դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի վերաբերյալ: Դրանց հիման վրա նախագծում համապատասխան լրացումներ կատարելուց հետո, ՀՀ նախագահի կարգադրությամբ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագիրը կհաստատվի: 

Սերժ Սարգսյանը ծրագրի հիմնական նպատակների թվում շեշտադրել է դատական իշխանության լիարժեք անկախության ապահովման խնդիրը: Խորհրդակցության ընթացքում նշվել է նաև, որ քննարկվող ծրագրի նախագծի միջոցառումները հիմնականում ունեն հակակոռուպցիոն ուղղվածություն, և դրանց իրականացման արդյունքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն կոռուպցիոն երևույթների դեմ պայքարելու համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկման մասնակիցների համոզմունք են հայտնել, որ ներկայացված նախագծի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանում նախատեսված են ցուցանիշներ, որոնք չափելի են դարձնում կատարված աշխատանքը և նախատեսված միջոցառումների արդյունավետությունը: Կարևորվել են նաև քրեական, քաղաքացիական և վարչական գործերի արդյունավետ և թափանցիկ քննության ընթացակարգերի սահմանումը, դատաիրավական համակարգը որակյալ կադրերով համալրումը: 

Օրակարգի հարցերի թվում զեկուցվել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների բաց նամակում արծարծված խնդիրները: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև ՀՀ քրեադատավարական օրենսգրքի նախագծի արդի վիճակի, Արդարադատության ակադեմիայի մասին օրենքի նախագծի, զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական քաղաքականության վերաբերյալ հարցեր: 

Խորհրդակցության ավարտին Հանրապետության նախագահը մի շարք հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}