Կենսաթոշակների գործով 7 անձ կալանավորվել է, իսկ մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում
Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Նրանց թվում կան նաև սոցիալական ապահովության պետական ծառայության կենտրոնական ապարատի պաշտոնյաներ:
Նախաքննության ընթացքում 24 մեղադրյալների կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառվել է 72.204.048 մլն ՀՀ դրամի վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 36.305.936 մլն ՀՀ դրամը:
Հիշեցնենք, որ 2009-2010թթ. կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Սեպտեմբերի 18-ի դրությամբ, քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ՝ դատապարտվելով մինչև 7 տարվա ազատազրկման: Դատարան ուղարկված քրեական գործերով պետության պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 14 մլն դրամ, որից վերականգնվել է ավելի քան 12 մլն դրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները