Նոր զարգացումներ աբովյանցի գործարարի սպանության գործով. Կան ևս երկու ձերբակալվածներ
Աբովյան քաղաքում հայտնի գործարար Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանի սպանության գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել. Panorama.am-ի հավաստի տեղեկություններով, օրերս ձերբակալվել են նաև Վահան և Վարդան Գրիգորյան եղբայրները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել գործարարի սպանության գործում:
Panorama.am-ը բավական հանգամանալից անդրադարձել էր այս միջադեպին, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին, հենց Մերուժան Խաչատրյանին պատկանող «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի դիմաց: Երբ մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, Խաչատրյանը այդ օրը փորձել է խաղաղեցնել նրանց ու հորդորել է չկռվել: Սակայն, ինչպես Panorama.am-ին էին պատմել Խաչատրյանի հարազատները, խմբից առանձնացած մի քանի երիտասարդներ մոտեցել են, քաշքշել են գործարարին, ծեծել, գցել գետնին և նորից ոտքերով խփել: Դաժան ծեծի ենթարկված Մկրտիչ Խաչատրյանն այդ օրը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ենթարկվում գլխի վիրահատության, բայց դժբախտաբար, սեպտեմբերի 27-ին Խաչատրյանը մահանում:
Այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նաև ծեծկռտուքին մասնակից մեկ զինծառայող` Ալբերտ Ռոստոմի Քարհանյանը: Եվ քանի որ միջադեպին զինծառայող է մասնակից եղել, քրեական գործը գտնվում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում: Մեզ հետ զրույցում հարազատները պնդել էին, որ ծեծկռտուքին ակտիվ մասնակից են եղել նաև Վահան ու Վարդան Գրիգորյանները, որոնք փաստորեն, այժմ անազատության մեջ են: ՊՆ քննչական ծառայությունից Panorama.am-ին խոստացան այդ մասին պաշտոնապես տեղեկացնել մի փոքր ավելի ուշ:
Նախորդող թեմա. Աբովյանցի գործարարի սպանությունը կոծկո՞ւմ են. հարազատները արդարություն են փնտրում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները