Իրավունք 16:17 30/10/2012

«Զինծառայողին քնած վիճակում և ուշանալու պատճառով 3 անգամ ծեծել է գումարտակի հրամանատարի տեղակալը». հայտարարություն

Այս տարի սեպտեմբերին Հայաստանի զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից զինծառայող Վանյա Կարապետյանին ծեծի ենթարկելու, դաժան և արժանապատվությունը նվաստացնող հերթական դեպքը, տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ըստ աղբյուրի, Վանյա Կարապետյանը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր 2010 թ. նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ Մադաղիսի N զորամաս` 2-րդ գումարտակ, 5-րդ վաշտ: Վանյա Կարապետյանը ՀՀ զինված ուժեր զորակոչվելու ժամանակ ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, որը զորակոչային բժշկական հանձնաժողովը և զինկոմիսարիատը հաշվի չեն առել: Մասնավորապես՝ դեռևս մանկուց Կարապետյանի աջ ցուցամատը միջնամասից կտրված է եղել, ինչպես նաև ունեցել է ոտքերի այրվածք: Վանյա Կարապետյանին նման առողջական խնդրի պատճառով դպրոցում ազատել են գրավոր աշխատանքներ գրելու պարտականությունից, իսկ ոտքերի հիվանդության պատճառով դժվարություններ է ունեցել տևական ժամանակ կոշիկներ կրելու դեպքում: Զինկոմիսարիատում անուշադրության են մատնել այս փաստը, բուժհետազոտման ուղեգիր չեն տրամադրել և զորակոչել են պարտադիր զինվորական ծառայության:

Ըստ Վանյա Կարապետյանի ծնողների տրամադրած տեղեկատվության՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի առաջին օրերին` մարտական դիրքերում հերթապահություն անցնելու ժամանակ, գիշերը ժամը 3-ին, վաշտի հրամանատար Գևորգ Քարամյանը եկել է ստուգման: Մարտական դիրքում գտնվող զինծառայողներին կապավորի քնած լինելու պատճառով շարվելու հրաման է տրվել: Վ. Կարապետյանը շարման հրամանի ժամանակ, ըստ ժամանակակարգի, եղել է քնած վիճակում և ուշանալու պատճառով 3 անգամ ծեծի է ենթարկվել թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանի կողմից՝ միաժամանակ կատարելով նրա հանվել-հագնվելու երեքանգամյա հրամանը:

Հայտնվում է նաև, որ Վ. Կարապետյանը մեկ անգամ ծեծի է ենթարկվում ուշանալու համար, մեկ անգամ՝ հերթապահությունն ավարտելուց հետո զենքը չմաքրելու համար և մեկ անգամ` վրանի պատռվածքի համար:

Կամո Սարգսյանը մարտական հերթապահության ընթացքում ծեծի է ենթարկել ոչ միայն Վ. Կարապետյանին, այլև մյուս զինծառայողներին, բացառությամբ սանհրահանգիչի և ևս մեկ հոգու: Ի դեպ, Կամո Սարգսյանի վրանը զինծառայողների շրջանում հայտնի է եղել որպես «ռինգ»: Վերջինս զինծառայողների դաստիարակության որպես հիմնական մեթոդ կիրառել է ծեծը, որը տեղի է ունեցել գումարտակի զինծառայողների գրեթե կեսի նկատմամբ:

Դիրքերից զորամաս տեղափոխվելուց հետո ուժեղ գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանը դիմել է բուժակին: Վերջինս նրան տվել է գլխացավի դեղեր, սակայն շարունակական գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանին տեղափոխել են Ալաշայի հոսպիտալ, մյուս օրը` Ստեփանակերտի, իսկ 2 օրից` ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին, նա ենթարկվել է վիրահատության: Այժմ Վ. Կարապետյանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական շրջանում:
Ծնողների պնդմամբ՝ իրենց չեն հայտնել որդու` հոսպիտալում գտնվելու, նրան բժշկական ծառայություն տրամադրելու և առողջական վիճակի մասին տեղեկություններ. միայն Երևան տեղափոխված ժամանակ` վիրահատության նախորդ օրը, բուժքույրերից մեկը հեռախոսով տեղեկացրել է ծնողներին: Նրանց չի տրամադրվել նույնիսկ Վ. Կարապետյանի առողջական վիճակի մասին վկայող բժշկական փաստաթղթերը:

Բռնության դեպքի մասին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Վ. Կարապետյանի ծնողների 2 նամակներն էլ մնացել են անարձագանք:

Վ. Կարապետյանի ծնողները որդու նկատմամբ բռնության դեպքով հանդիպել են ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանդյանին, որը խոստացել է անպայման միջոցներ ձեռք առնել և պատժել մեղավորներին: Սակայն, Կամո Սարգսյանը շարունակում է մնալ ազատության մեջ և հայտնի չէ, թե արդյոք նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք: Ավելին, բողոքների քննության ընթացքի վերաբերյալ քննիչը /կոչումով մայոր, անունը՝ Արտաշ/ հայտնել է, որ Կամո Սարգսյանը գտնվում է զորավարժությունների մեջ, և նրա նկատմամբ հնարավոր չէ քննչական գործողություններ իրականացնել:

«Հայտնի չէ նաև, թե արդյոք քննչական գործողություններ իրականացվել են մյուս զինծառայողներին ծեծի ենթարկելու փաստի ուղղությամբ: Եթե Կամո Սարգսյանը շարունակում է ծառայությունը, ապա գտնվելով նրա հսկողության ներքո՝ զինծառայողները քննչական մարմիններին ի վիճակի չեն լինելու ներկայացնելու բռնության մասին օբյեկտիվ և պատշաճ բացատրություններ:
Սա որակվում է որպես քննչական մարմնի անգործություն, որը միտված է հանցագործության ծավալները կոծկելուն ու միայն Վ. Կարապետյանի դեպքով քննությունը տանելուն: Հերթական անգամ արձանագրում ենք ՀՀ զինված ուժերում սպայի կողմից զինծառայողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող դեպքը: Հերթական անգամ պաշտպանական գերատեսչությունը չի տեղեկացնում հանցագործության մասին, որը հանգեցրել է զինծառայողների կյանքի համար ծանր հետևանքների: Նման իրավիճակը ակնհայտորեն անհամարժեք է զինծառայության կանոններին: Սույն հայտարարությամբ պահանջում ենք ապահովել դեպքի քննության հրապարակայնություն», -ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}