Մարտյան դեպքերի վերաբերյալ ՀԱԿ նախաձեռնության քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 3-ին
ԱԺ ՀԱԿ խմբակցության առաջարկած մարտյան դեպքերի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկումը կշարունակվի և վերջնական որոշումը կհրապարակի երկուշաբթի, դեկտեմբերի 3-ի առավոտյան:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հրապարակած տեղեկությունների հետ կապված իր մոտ հարցեր են առաջացել, որոնք ուղղված են Հատուկ Քննչական ծառայությանը: «Եթե հարցեր լինեն, կդիմենք նաև կառավարությանը», -հավելեց նա:
Բացի այդ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ երկու պատգամավորներ` Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Ուրիխանյանը այսօր նիստից բացակայում էին և պետք էր նրանց ևս հնարավորություն տալ մասնակցել ու իրենց դիրքորոշումը հայտնել: Նշենք, որ այս երկու պատգամավորները կողմ են ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները