Ինչո՞ւ է զինդատախազությունը բողոքարկել «Մատաղիսի գործ»-ով վճիռը
Հայաստանի զինվորական դատախազությունը բողոքարկել է «Մատաղիսի գործ»-ով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որովհետև մեղադրողները գտնում են, որ արդարացման դատավճիռ կայացնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել նյութական և դատավարական այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Զինվորական դատախազությունից:
«Դատարանի հետևությունները հիմնված չեն գործի հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման վրա, հաշվի չեն առնվել մեղադրողների ներկայացրած փաստական բոլոր հանգամանքները, որոնց ըստ էության անդրադառնալու և իրավական գնահատման արժանացնելու դեպքում դատարանը կհանգեր գործի ելքը որոշող այլ հետևության», -ներկայացրել է զինդատախազությունը:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեկտեմբերի 18-ին կայացրած արդարացման դատավճռի դեմ, որով ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքների համար ամբաստանվող Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը ճանաչվել էին անմեղ և ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով արդարացվել` կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Նախորդող հրապարակումներ. «Մատաղիսի գործ»-ով մեղադրողների փաստարկները չեն դիմանում քննադատության, տղաներին պետք է արդարացնել. Պաշտպանական ճառ
Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ կայացվեց (Տեսանյութ)
«Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը հիշում է` ինչպես Ջհանգիրյանը փախավ դատարանի դահլիճից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան