Ոչ թե ամբաստանյալներ, այլ` արդարացվածներ. «Մատաղիսի գործ»-ով փաստաբանը ուղղում է դատավորին
Այսօր վերաքննիչ դատարանում մեկնարկել է «Մատաղիսի գործ»-ով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վճռի վերաքննիչ բողոքի քննությունը: Վերաքննիչ դատարանում նիստը նախագահում է դատավոր Եվա Դարբինյանը:
Հիշեցնենք, որ այս գործով Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի արդարացման վճիռը բողոքարկել են և Զինվորական դատախազությունը և տուժողներից մեկի` Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ մայրը` Գոհար Մելքոնյանը:
Նիստի մեկնարկին կողմերին ներկայացնելով երբ հերթը հասավ արդարացված տղաներին դատավոր Դարբինյանը նրանց դիմեց «ամբաստանյալներ» եզրույթով, ինչը առիթ եղավ, որպեսզի տղաների փաստաբան Հայկ Ալումյանը առարկություն ներկայացնի: «Հարգելի դատարան, խնդրում եմ իմ պաշտպանյալներին ներկայացնել արդարացվածներ եզրույթով», -դատարանում հայտարարեց Հայկ Ալումյանը: Դատավորը ժպտաց և գլխով հավանության նշան արեց:
Այժմ դատարանում Եվա Դարբինյանը ներկայացնում է առաջին ատյանի դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին կայացված վճռի իրավական եզրահանգումները:
Նախորդող` «Մատաղիսի գործ»-ով վերաքննիչ բողոքի քննությունը կմեկնարկի մարտի 4-ին