Իրավունք 11:53 05/03/2013

Պաշտպանը մտահոգիչ է համարել դատական համակարգում անարդարությունների առկայությունը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր ներկայացրել է արդարադատության համակարգում իր աշխատակազմի կողմից արձանագրված թերացումներն ու դրական զարգացումները:

Ըստ ՄԻՊ ամենամյա զեկույցի, բազմաթիվ են դեպքերը, երբ նոտարական գրասենյակներում և ՔԿԱԳ գործակալություններում գոյանում են հերթեր և կուտակումներ: Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսևորումներին:

Ստացվել են բազմաթիվ բողոքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարների կողմից ձևավորվել էր անօրինական պրակտիկա, համաձայն որի' փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացի արդյունքում նոտարների մոտ չեն պահվում տվյալ փաստաթղթերի օրինակները: Արդյունքում անձինք ստիպված են եղել կրկին անգամ կատարել համապատասխան վճարումներ:

ՔԿԱԳ մարմինների կողմից մի շարք դեպքերում քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր են պահանջվել, ինչը օրենքի խախտում է հանդիսանում:

Դատարաններ
• Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը:

• Բազմաթիվ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պարագայում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը:

• Մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը դատարանի կողմից չեն ենթարկվում մանրամասն ուսումնասիրության, և արդյունքում չեն վերացվում առկա դատական սխալները: Արդյունքում խախտվում են անձանց գործի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից քննության իրավունքը: Նման քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է օրենքի միատեսակ կիրառությանը, ճիշտ մեկնաբանությանը և իրավունքի զարգացմանը։

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (այսուհետ' ԴԱՀԿ)
Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն' ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հե¬տևո¬ղա-կան աշ¬խա¬տանք¬ների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պա¬հանջ¬ները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական ան¬ձանց հայտ¬նա¬բե¬րելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դա¬տա-րա¬նի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձիք պատասխանատվության չեն ենթարկվում:

Քրեակատարողական հիմնարկներ (այսուհետ' ՔԿՀ)
Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ՔԿՀ-ների աշխատակիցների պարտականությունների չարաշահումների և կոռուպցիոն երևույթների վերացման, գերբնակեցման վերացման, ժամկետանց դեղորայքների տրամադրման բացառման և հանձնուքների ընդունման հետ: Խիստ մտահոգիչ է տեսակցությունների տրամադրման և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության խնդիրը: Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների համար առանձին խցերի, ինչպես նաև՝ տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության խնդիրը: Հացադուլավորների իրավունքները և պարտականությունները առհասարակ կարգավորված չեն Օրենսդրությամբ:Էական խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդամթերքի որակի, քանակի, ինչպես նաև պատրաստվող ճաշերի բազմազանության վերաբերյալ:
Անպատասխան են մտնում ՔԿՀ-ից դուրս բուժզննում և բուժսպասարկում իրականացնելու, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու դատապարտյալների դիմումները ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, որոնք երբեմն պայմանավորված են նաև շահադիտական դրդումներով:

Ստացվել են բազմաթիվ բողոքներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի' կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձանց անձնագիր ստանալու գործընթացի տևողության և մատչելիության, ինչպես նաև ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վարչարարության ժամկետների խախտման վերաբերյալ: Անհապաղ հստակեցման կարիք ունի պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները:

Արձանագրված դրական զարգացումները
• ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարե¬փո¬խումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը:

• 2012-2016 թվականների ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ կողմից մշակվել են մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:

• Կատարվել են ՔԿԱԳ բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի լրամշակման աշխատանքներ, որի արդյունքում քաղաքացիական կացության ակտային գրանցումները, ակտի պատճենների ու տեղեկանքների տրամադրումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով:

• 2012 թվականի ընթացքում Նախարարության կողմից պատրաստվել են վահանակներ և քաղաքացիական կացության ակտային գրանցման յուրաքանչյուր տեսակի ընթացակարգի և փաստաթղթերի ցանկի վերաբերյալ ուղեցույցներ (բուկլետներ), որոնք 2013 թվականից տեղադրված կլինեն ՔԿԱԳ բոլոր տարածքային բաժիններում և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում' քաղաքացիների իրազեկվածության ապահովման նպատակով:

• 2012 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱՆ կողմից մշակվել է «Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}