Էպոսագետ Սեդրակյանը կալանավորվեց երկու ամսով
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դռնփակ նիստում որոշվել է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը և կալանավորել մեկ այլ նախկին թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանին:
Մինչ այդ Սեդրակյանը երկար ժամանակ գտնվում էր ԱԱԾ քննչական վարչությունում և ըստ ամենայնի նրա նկատմամբ Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ և ոչինչ չի կարող ասել:
Գործի հակիրճ նկարագրությունը նախորդող նյութում` Պարույր Հայրիկյանի գործով Վարդան Սեդրակյանը հնարավոր է շուտով կալանավորվի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա