Խաչիկյանի գործ. Դատարանը չընդունեց աննախադեպ գրավը
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց մերժել Խաչիկյանի և մյուսների գործով անցնող Հովհաննես Գրիգորյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը` կալանքն ընտրված խափանման միջոցը գրավով փոխելու մասին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գրիգորյանի փաստաբանը դատարանին առաջարկել էր իր խոսքով, աննախադեպ չափի գրավ` ընդհանուր առմամբ 296 մլն դրամ, որից 10 մլն-ը գումարի տեսքով, իսկ մնացածը անշարժ գույքի: «Պաշտպանական կողմը խոստանում է, որ Հովհաննես Գրիգորյանը չի խուսափի դատաքննությունից և չի խոչընդոտի դատաքննությանը», -միջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էր փաստաբան Արա Զաքարյանը:
Հարակից հրապարակում. Խաչիկյանի գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը աննախադեպ չափի գրավ առաջարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում