Խաչիկյանն իր ծննդյան օրն անցկացնում է դատարանում
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը բավականին բարձր տրամադրություն ուներ, բոլորին ժպտում էր: Այսօր նրա ծննդյան օրն է, և այս դատական նիստում, ի տարբերություն նախորդ նիստի, դատավարությունը բավական առաջ գնաց:
Նիստը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը ներկայացրեց ամբաստանյալներին ու նրանց պաշտպաններին: Այսպես, այս գործով ամբաստանյալներ են 13-ը` Վազգեն Խաչիկյան, Հովհաննես Գրիգորյան, Վահագն Խաչատրյան, Բագրատ Մուրադյան, Արմեն Խաչատրյան, Սամվել Էլբակյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սարգիս Սարգսյան, Արթուր Սուքիասյան, Համլետ Մարտիրոսյան, Հրանուշ Դանիելյան, Աշոտ Աբրահամյան և Վիգեն Գևորգյան: Նրանց մեծ մասը ներկայացնելով իրենց ասացին, որ ունեն հիվանդություններ` շաքարային դիաբետ, սրտի անբավարարություն, երիկամների անբավարարություն:
Դատարանին միջնորդություններ ներկայացնելու ժամանակ ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի փաստաբան Անդրանիկ Աբաջյանը դատարանին միջնորդեց վերացնել տեսակցության համար կալանքը, որը դրվել էր դեռ գործի նախաքննության փուլում: Ներկայացված միջնորդությանն առարկեց մեղադրող դատախազ Ենոքյանը` նկատելով, որ ներկայացված միջնորդությունը կարելի է քննարկել այս գործով դատաքննության փուլում: Սակայն Մխիթար Պապոյանը բավարարեց Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը:
Երբ դատարանն անցավ խորհրդակցական սենյակ քննարկելու այս գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, լրագրողները հետաքրքրվեցին Խաչիկյանի որպիսությամբ: Վերջինն ասաց, որ իրեն լավ է զգում և դժգոհություններ չունի:
Հարակից հրապարակում. Խաչիկյանի գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը աննախադեպ չափի գրավ առաջարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում