Իրավունք 09:25 19/03/2013

Կալանքի տակ գտնվող երկու անչափահասների մայրը դատարան է հրավիրում ՄԱՊ-ի Ալիկին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար մեղադրվող անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանը, որը երկու անչափահաս երեխաների մայր է և իր 86-ամյա մոր միակ խնամողը, հացադուլ է հայտարարել ու դժգոհում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից:

Սիլվա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005-ից հանդիսանալով ֆիզիկական անձ, բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 2009-ի մայիսի 6-ը իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: Իսկ 2009-ի մայիսի 11-ից արդեն անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանի և ՄԱՊ ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 2011-ի վերջ Ս. Խաչատրյանը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում: Այդ ժամանակահատվածում, ըստ մեղադրական եզրակացության, Սիլվա Խաչատրյանը ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող 32, 935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել, որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով ծախսել է իր անձնական կարիքների համար: Այսինքն` Սիլվա Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խոշոր չափի յուրացում» նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Սակայն Սիլվա Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանի և «ՄԱՊ» ՓԲԸ-ի հարաբերությունները հիմնված են մատակարարման պայմանագրի վրա և դրանք կրում են զուտ քաղաքացիաիրավական բնույթ, Սիլվա Խաչատրյանը որևէ հարցում չի թերացել: «Առկա փաստերով որևէ կերպ չէր կարող քրեական գործ հարուցվել և մեղադրանք առաջադրվել: Սակայն նախաքննական մարմինը և դատախազությունը ակնհայտ «ծառայություններ» են մատուցել ու ծայրահեղ միջոցներ են ձեռնարկում` ՄԱՊ ընկերության սեփականատերերին դուր գալու համար»,- նկատեց պաշտպանը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում մարտի 15-ին շարունակվել է ՄԱՊ ընկերության բողոքի հիման վրա Սիլվա Խաչատրյանի գործի քննությունը: Գեղամ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սիլվա Խաչատրյանը դատական քննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանին, որը առավել հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ անունով, դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու, քանի որ ըստ Խաչատրյանի, այս գործում «միակ ազնիվ մարդը պարոն Պետրոսյանն» է: «Իսկ ՄԱՊ ընկերության մնացած աշխատակիցները իր գլխին սարքում են, նաև թալանում ու խաբում են պարոն Պետրոսյանին, նրան կեղծ տվյալներ են ներկայացնում, որի վերաբերյալ ունի բազմաթիվ փաստեր: Բոլոր պայմանավորվածությունները եղել են Ա. Պետրոսյանի հետ ու միայն նա կարող է հաստատել իր անմեղությունը», փաստաբանի ներկայացմամբ, դատարանում հայտարարել է անչափահաս երեխաների կալանավորված մայրը:

Գեղամ Հակոբյանի խոսքով, տիկին Խաչատրյանը միաժամանակ դատարան է ներկայացրել դիմում, որով պաշտոնապես հայտարարել է հացադուլ, որում մասնավորապես նշել էր. «Ի նշան իմ նկատմամբ իրականացվող ակնհայտ ապօրինի քրեական հետապնդման և անհիմն կալանավորման, այսօրվանից հայտարարում եմ հացադուլ»: Միաժամանակ հայտնել է, որ երկու անչափահաս երեխաները և անկողնային հիվանդ մայրը մնացել են փողոցում, քանի որ բանկին ունեցած պարտքի պատճառով, իրենց տունը աճուրդով վաճառել են ու ընտանիքի անդամներին վտարել: Իր խնդրանքով ընտանքի անդամները տեղավորվել են ընկերուհու տանը, սական արդեն մի քանի օր է ինչ տղան անհայտ կորած է ու նրա մասին որևէ լուր չկա, իսկ 16 տարեկան աղջիկը մնացել է բախտի քմահաճույքին, որից հետո անիմաստ է իր ապրելը, մանավանդ, որ դատախազությունը չի ցանկանում աչքերը բացել ու տեսնել ճշմարտությունը: 

Գեղամ Հակոբյանի խոսքով, մեղադրողը չի առարկել պատգամավորին դատարան հրավիրելու միջնորդության դեմ: «Բայց նախագահող դատավոր Արթուր Ադամյանը ակնհայտ խուճապի մատնվեց ու Ազգային ժողովի պատգամավորին դատարան հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը չքննարկեց ու որոշում կայացնելու համար դատական նիստը հետաձգեց», -փոխանցեց փաստաբանը:

Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 22-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դատապարտյալը կտրել է լեզուն, մեկ ուրիշը ձեռքերն է վնասել
Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նա կտրել է լեզուն։...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ԱՄՆ-ում թռչնագրիպից՝ H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մահացածը 65 տարեկան էր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
«Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մաքուր թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք այն եկեղեցու սպասավորներին. Հայր Զաքարիա
Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների...
Աղբյուր` Panorama.am
09:44
Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Գեղամյան
«Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան...
Աղբյուր` Panorama.am
09:42
Քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախի պատմաշակութային արժեքները գտնվում են ոչնչացման վտանգի տակ. Հ. Ավանեսով
«Այսօր  Սուրբ Ծննդյան  պատարագի  արարողություններ  են  կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Հունվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:22
Հունվարի 8-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:12
Լարսը փակ է բեռնատարների համար
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:52
Թրյուդոն հայտնել է հրաժարական տալու մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կհեռանա Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն վարչապետի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Ճշմարտության մասին Մակրոնի բարձրաձայնումից հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Անդրկովկասում կայունությունը խաթարող գործողությունների մեջ։ Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝...
Աղբյուր` Panorama.am
22:57
Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով Ադրբեջանին լռեցնել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «10 տարի առաջ այս օրը` 2015 թվականի հունվարի 6-ին, ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:52
Արտաշավան գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 10 տուժած
Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Տարածաշրջանում կարող է իսկապես ողջ անվտանգային ճարտարապետությունը փոխվել, եթե իրագործվի վերջերս...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել
Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Միամտություն է կարծել, որ Իրանը զենքով կպաշտպանի Հայաստանը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Իրանը անգամ իր համար Հայաստանից տասնապատիկ անգամ կարևոր Հեզբոլլահի ջախջախումը մարսեց: Մինչ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմանագիր է կնքել ՔՊ-ական ավագանու անդամի հետ
«Հետքը» գրում է․ «Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Շիրակամուտ գյուղի մոտ «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ
Հունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}