Պայթյունից զոհված երեխաները գնացել էին սարը ջուր խմելու. Նոր մանրամասներ
Վահրամաբերդ գյուղում այսօր զենքի պայթյունի ու դրանից զոհված երեխաների մասին մանրամասներ հայտնեց գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը:
«Դրա վրա ալյումին է եղել, խփել են, չկրակված զենք է եղել, պայթել է, երկու երեխան էլ մահացել են», -Panorama.am-ի թղթակցին հայտնեց գյուղապետը, նշելով, որ այդ տարածք գնալը արգելված է եղել:
Աղվան Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ Վահրամաբերդի բնակիչներ Մկրտչյանն ու Գևորգյանը իրենց անասունները արածեցնելու համար տարել են մոտակա տարածք, սակայն նրանց երեխաները՝ 15-ամյա Մուշեղ Գևորգյանն ու 12-ամյա Արթուր Մկրտչյանը բարձրացել են սարը, որտեղ չկրակված զենք է եղել:
Մարտիրոսյանն ասաց, որ ծնողների հետ երեխաները գնացել են անասուններին արածեցնելու և գնացել են այդ տարածք, որպեսզի ջուր խմեն, ինչի արդյունքում էլ կատարվել է ողբերգությունը:
Մկրտչյանը ու Գևորգյանը հարևանների երեխաներ էին. Արթուր Մկրտչյանը իրենց ընտանիքի 8 երեխաներից մեկն էր, իսկ Մուշեղ Գևորգյանը՝ հինգ երեխաներից մեկը:
«Երկու ընտանիքներն էլ գյուղի ամենածանր ապրող ընտանիքներից են: Շատ ծանր վիճակում են ապրում», -հավելեց գյուղապետը:
Նախորդող հրապարակում. Ռուսական զորքերի տարածքում տեղի ունեցած պայթյունից երեխաներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են