Ներսիկ Նազարյանը հրաժարական է տվել. Երևանը նոր ոստիկանապետ ունի (լրացված)
Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետի հրամանով Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ազատվել է աշխատանքից։ Նրա փոխարեն Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը: Այս լուրը սակայն պաշտոնապես դեռ չի հաջողվել ճշտել . Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցները չեն պատասխանում հեռախոսազանգերին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն այս պաշտոնում նշանակվել է ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը` ազատվելով Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը, որն աշխատում էր որպես ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: