Ներսիկ Նազարյանին հանել են ու բերել են ավելի մեծ հրեշի. Զուրաբյան
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին չի հետաքրքրում:
Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը և ներկայացրեց ոստիկանական համակարգի մասին իր գնահատականը. «Ոստիկանությունը, ինչպես կա, շարունակում է մնալ բութ գործիք Սերժ Սարգսյանի ձեռքում, թե ներսում ինչ փոփոխություններ կկատարվեն, ում կհանեն, էական չէ: Գիտենք, որ Ներսիկ Նազարյանը հրեշտակ չէ: Բայց նրան հանում են, բերում են ավելի մեծ հրեշի, որը Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է: Հիմա սրա անունն ի՞նչ դնես: Իրենց ներքին խնդիրներն են լուծում: Ինչ-որ հակասություններ կան, որը լուծում են ինչ-որ կերպ: Բայց ռեժիմի ու ոստիկանության էությունը չի փոխվում», - հայտարարեց նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել է, որ Ներսիկ Նազարյանն ազատվել է պաշտոնից և Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը հրապարակել էր «Վիրաբյանն ընդեմ Հայաստանի» գործով վճռի մի հատված, որտեղ ներկայացված էր, թե ինչպես է Կարապետյանը խոշտանգել 2004-ի քաղաքական դեպքերի ակտիվիստ, ՀԺԿ անդամ ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին