Ես չեմ կարող թեթևամիտ որոշում կայացնել. Ոստիկանապետը՝ Աշոտ Կարապետյանի նշանակման մասին
Ոստիկանությունը առողջ շնչով կազմակերպություն է և այստեղ չեն կարող փոփոխություններ չլինել: Մարդը երբ երկար ժամանակ ինչ-որ տարածքում գործունեություն է ծավալում, որոշակի կախվածություն է ունենում և այն, ինչ կնկատի ուրիշ աչքը, սովոր աչքը սկսում է չնկատել: Դա մեր աշխատանքի ձևն է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով վերջին օրերի պաշտոնանկությունների մասին հարցին:
Ոստիկանապետի խոսքով, փոփոխելու միջոցով նոր միտք և նոր եռանդ է բերվում համակարգ: Անդրադառնալով Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությանը, ոստիկանապետն ասել է, որ իրեն հայտնի է եղել, որ Նազարյանը բիզնես է ունեցել: «Ես օրենքի մարդ եմ՝ բիզնեսը իր անձի վրա ձևակերպված չի և ես հասկանում եմ, որ սա օրենքի առումով նորմալ է, բայց մարդկային առումով...հո ես ինքս ինձ չեմ խաբի: Իհարկե, դա էլ կա: Պետք է կողմնորոշվել կամ՝ կամ: Ով էլ լինի, տաս տարին երկար ժամկետ է: Աչքը սովորում է, սովորական է դառնում: Չի կարելի ոստիկանությունում սովորականը հանդուրժել: Ես չեմ կարծում, որ ոստիկանները պետք է անշարժ գույք դառնան, և ես առաջին օրվանից սկսել էի անշարժ գույքերից, սկսել էի զբոսաշրջիկներից: Ես ունեմ համակարգի հաստատաման խնդիր»:
Հարցին, թե ինչո՞ւ է Երևանի ոստիկանապետ նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի, խոշտանգել է 2004-ի ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանին, ոստիկանապետը պատասխանել է հարցով. «Կարծում եք ես մարդ եմ, որ կարող եմ նման նշանակում անել և ինքս ինձ հակասե՞լ: Մտածում եք, որ ես առանց քննելու, առանց հասկանալու, սենց ինչ-որ որոշո՞ւմ կայացնեմ»:
Այնուհետև նկատել է. «Ես շատ լուրջ եմ մոտենում իմ պաշտոնին, մեծ գերատեսչության ղեկավար եմ: Ես չեմ կարող թեթևամիտ որոշում կայացնել, ցանկության դեպքում նույնիսկ: Չի կարող խոսքը հակասել արած գործին: Իհարկե մաքուր է, իհարկե նման բան չկա, իհարկե ստուգվել է»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ներսիկ Նազարյանն ազատվել է պաշտոնից և Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը հրապարակել էր «Վիրաբյանն ընդեմ Հայաստանի» գործով վճռի մի հատված, որտեղ ներկայացված էր, թե ինչպես է Կարապետյանը խոշտանգել 2004-ի քաղաքական դեպքերի ակտիվիստ, ՀԺԿ անդամ ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանին:
Հարակից հրապարակումներ. Ով է եղել Երևանի նոր ոստիկանապետը և ինչպես է ծեծել ցուցարարին. ՄԻԵԴ-ի վճռից
Ներսիկ Նազարյանին հանել են ու բերել են ավելի մեծ հրեշի. Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին