Արցախում զինվոր է մահացել
Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:
ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն, Րաֆֆիի մարմինը Երևանի ճանապարհին է և առավոտյան ենթարկվելու է դիազննության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում:
Զինվորի ընտանիքը դիազննությանը մասնակցելու համար ներգրավել է Հելսինկյան ասոցիացիայի՝ զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա