Լրագրողի վրա կատարված հարձակման գործով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի տեղակալն ազատվել է աշխատանքից
Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը որոշել է կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողներից մեկին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նկատենք, որ ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը, չնայած բոլոր փորձերին, չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը:
Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից ավելի վաղ նշանակվել էր ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել էին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտել է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար` ընդհուպ մինչև ամենախիստ ծառայողական տույժերի նշանակում», -փոխանցում են ոստիկանությունից:
Նախորդող հրապարակումներ. «Կարող ա՞ վաղն ինձ զրպարտանքի մեջ մեղադրեն». Լրագրողը պատմել է կատարվածը
Ոստիկանությունը` լրագրողի նկատմամբ կատարված հարձակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները