Լրագրողից ու նրա վրա հարձակում գործած պաշտոնյայից բացատրություններ են վերցրել. Նոր մանրամասներ
Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամաբ կատարված հարձակման փաստի կապակցությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կարապետյանը և Աշոտ Պապայանը, որը հենց հարձակում գործած ՀՀԿ ավագանու անդամն էր: Ըստ աղբյուրի, նրանցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:
Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը հարձակվել էր «iLur»-ի լրագրողի վրա, խլել ձեռքի նրա ֆոտոխցիկը: Հարձակման ժամանակ տարածում գտնող ոստիկանը չէր արձագանքել լրագրողի օգնության մասին խնդրանքներին, ինչի կապակցությամբ ծառայողական քննություն էր նշանակվել:
Նոր Նորքի բաժնում ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողներից մեկին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները