Վարդան Ղուկասյանը (Դոգ) հրել ու վիրավորել է «Հետք»-ի լրագրողին (տեսանյութ)
«Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Անի Հովհաննիսյանին այսօր վիրավորել են ու հրել, երբ վերջինը փորձել է պաշտպանել Հյուսիսային պողոտայում երգող երաժշտին, տեղեկանում ենք hetq.am-ից:
Ներկայացնում ենք լրատվամիջոցի հրապարակումն ամբողջությամբ, որտեղ Անին պատմում է կատարվածը. «Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գևորգին և ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության «Գազելը»:
«Հետքի» հետ զրույցում Գևորգը նշեց, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ և նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց:
Այդ անձը համացանցում հայտնի է որպես Վ. Ղուկասյան, մականունը՝ Դոգ: Ինտերնետում նրա վերաբերյալ միակ ինֆորմացիան 2011-ի հոկտեմբերի 14-ին տեղադրված տեսանյութն է, որտեղ Վ. Ղուկասյանը, սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատների հետ վիճաբանության ժամանակ պաշտպանում է ՊՆ շահերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան