«Դոգը» հեռացվել է աշխատանքից
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության է հրավիրել ոստիկանության ստրաբաժանումների աշխատակիցներին` քննարկելու երեկ՝ ապրիլի 27-ին, «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանի և ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջեւ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ վերջինս քաշքշում եւ վիրավորում է լրագրողին, փոխանցում է «Հետք»-ը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ նշանակվել էր ծառայողական քննություն, և այսօր Վարդան Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից:
Ահարոնյանը նշել է, որ Վարդան Ղուկասյանը եղել է ոստիկանության ծառայող և իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնականն էր կամ խորհրդականը:
Նկատենք, որ նախօրեին միջադեպից հետո ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր լրատվամիջոցների լրագրողներ ստեղծված խմբում պահանջում էին աշխատանքից հեռացնել լրագրողին հրած ու վիրավորած Դոգին:
նախորդող հրապարակում Վարդան Ղուկասյանը (Դոգ) հրել ու վիրավորել է «Հետք»-ի լրագրողին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին