Ոստիկանության անձնագրային վարչության պետ է նշանակվել Նորայր Մուրադխանյանը
Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որով խնդրել է իրեն ազատել պաշտոնից: ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ընդունել է Հովհաննես Քոչարյանի դիմումը և նրա հրամանով Քոչարյանն ազատվել է պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը ազատվել է ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետ:
Նշենք, որ Նորայր Մուրադխանյանը մինչև Քոչարյանի՝ անձնագրային և վիզաների վարչության պետ նշանակվելը, աշխատում էր այդ պաշտոնում: