Եթե Հայրիկյանը լավ բուժվեց, կմասնակցի դատական նիստերին
Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննության ընթացքում որոշ գործառույթներ, որոնք պետք է իրականացվեին, չեն իրականացվել: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի և մյուսների դատական կարճատև նիստից հետո հայտարարեց Պարույր Հայրիկյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նա միևնույն ժամանակ չմատնանշեց, թե մասնավորապես ինչ չի իրականացվել նախաքննության ընթացքում: «Դրանց մասին կիմանաք դատաքննության ժամանակ: Իսկ ընդհանուր առմամբ օպերատիվ-քննչական գործառույթներից իմ կողմը գոհ է», -հավելեց Հայրիկյանի պաշտպանը:
Դատական նիստերին Հայրիկյանի մասնակցության մասին Բաղդասարյանը հստակ ոչինչ չասաց և նկատեց, որ եթե արտերկրում բուժումն արդյունավետ անցնի, ապա Հայրիկյանը կարող է մասնակցել նիստերին:
Այժմ, փաստաբանի խոսքով, Հայրիկյանի առողջական վիճակը բավարար է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «էպոսագետ» Վարդան Սեդրակյանի և նույն գործով Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի այսօր մեկնարկած դատավարությունը կարճ տևեց. Խաչատուր Պողոսյանը պաշտպան չուներ: Նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ, դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 20-ը` հնարավորություն տալով Պողոսյանի պաշտպանության գործին ներգրավվել Հանրային պաշտպանի գրասենյակից որևէ փաստաբանի:
Նշենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
«Էպոսագետի» նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց. Սեդրակյանը բարձր տրամադրություն ուներ (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան