Ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս զոհված զինծառայողի հարազատներին շարժվել Երևան. ՊՆախարարը գնում է նրանց ընդառաջ
Այս պահին Սևանից Երևան ճանապարհին ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս զորամասում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին ու գյուղի մյուս բնակիչներին շարժվել դեպի Երևան: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տղայի հարազատներից մեկը: «Ոստիկանները փակել են մեր ճամփան, եկեք տեսեք ինչ են անում մեր գլխին», -ասաց նա: Ըստ որոշ լուրերի, կանանց ու բողոքող ժողովրդի նկատմամբ ուժ է գործադրվել:
Քիչ առաջ ՊՆախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարը գնում է բողոքող ժողովրդին ընդառաջ: «Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ»,- գրել էր նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ զոհված զինծառայողի հարազատները ի նշան բողոքի մտադիր էին գալ և որդու դին դնել կառավարության շենքի առջև:
Նախորդող հրապարակում. Նոյեմբերյանում մահացած զինծառայողի դին հայրը բերում է կառավարության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան