Վայոց Ձորի նախկին մարզպետի օրոք յուրացվել է 15 մլն-ից ավել գումար. Նոր մանրամասներ (տեսանյութ)
Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով ընթացող նախաքննությունից Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության պետի տեղակալ Գ. Դալիջանյանը տեղեկացրել է, որ Վայոց Ձորի շուրջ 10 համայնքների ղեկավարներ կեղծ տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի գյուղվարչություն, ներկայացրել են վառելիք ստացող շահառուների վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, ինչի արդյունքում բնակչության համար նախատեսված 174 հազարից ավել լիտր դիզվառելիքը չի բաշխվել:
«Սուբսիդավորման համար նախատեսված շուրջ 15 մլն 373 800 դրամ գումարը չարաշահվել է մարզպետարանի պաշտոնյաների կողմից», -ասել է ոստիկանության պաշտոնյան: Նշենք, որ մայիսի 2-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի 1-ին կետերով՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Ս.Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բ.Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: Վերջերս ՀՔԾ պետը տեղեկացրել էր, որ գործով մեղադրյալներ դեռ չկան:
Նույն վարչության աշխատակիցենրը կաշառակերության փաստեր են հայտնաբերել Շիրակի մարզում:
Նախորդող հրապարակումներ. ՀՔԾ պետ. Սերգեյ Բագրատյանի գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան
Սերգեյ Բագրատյանը շարունակում է հերքել իրեն առնչվող քրեական գործի մասին լուրը
ԲՀԿ-ականը ստո՞ւմ է. Ըստ ՀՔԾ-ի, Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա