Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է
Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այս պահին ձերբակալվել են երկու անձինք: Ըստ մեր տեղեկությունների, ձերբակալվածներն են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը և մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով: Իսկ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավո Բուդաղյանը, ով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, նույն վիճաբանության ժամանակ ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Հրազենային վնասվածք էր ստացել նաև դեպքի վայրում եղած 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել էր քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան